AM
30 Հուլիս 2012 - 17:56 AMT

Մոսկվայում կողոպտել են Վալերի Լեոնտևի բնակարանը

Անհայտ անձիք կողոպտել են հայտնի երգիչ Վալերի Լեոնտևի մոսկովյան բնակարանը: Այս մասին Ինտերֆաքսին հաղորդել է օրինապահ մարմինների աղբյուրը:

Ըստ նրա, յողոպտիչները երգչի բնակարանից տարել են գումար և այլ թանկարժեք իրեր: Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբ, որը հաստատում է դեպքի հանգամանքներն ու մանրամասները: Սահմանվում է վնասի չափը: