AM
31 Հուլիս 2012 - 11:17 AMT

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է աջակցել սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր արտոնագրեր է հանձնել սիրիական ընդդիմադիր խմբերին տեխնիկայով ու դեղորայքով ապահովելու համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

«Մենք սատարում ենք տարբեր խմբերի, քաղաքացիական ընդդիմությանը արդեն մի քանի ամիս շարունակ: Ուրբաթ օրը մի շարք արտոնագրեր են հատկացվել»,-ասել է Նուլանդը՝ հավելելով, որ հասցեատերերի թվում է այժմ նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը:

«Մենք կընդլայնենք բեռների առաքման մեր գործողությունները, որ օգնենք ընդդիմությանը լինել միասնական ու կազմակերպված»,-ասել է Նուլանդը: