Սիրիայում զինված հարձակում է կատարվել ՄԱԿ առաքելության ղեկավար Բաբակար Գայի շարասյան վրա, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Երեկ գեներալ Գայի թիկնազորը զինված հարձակման է ենթարկվել»,-լրագրողներին է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա հավելել է, որ, չնայած նրան, որ հարձակման ժամանակ ոչնչացվել է գրեթե 10 զրահամեքենա,ոչ ոք չի տուժել, զոհեր չկան, բոլորը ողջ են:
Պան Գի Մունը չի հստակեցրել, թե Սիրիայի հատկապես որ մասում է տեղի ունեցել հարձակումը, սակայն, ըստ չհաստատված տվյալների, երեկ դիտորդները մեկնել էին Հալեպ, որտեղ վերջին օրերին կատաղի մարտեր են գնում: Գեներալ Գայը ժամանել է Դամասկոս անցած շաբաթ՝ փոխարինելու համար Ռոբերտ Մուդին:





