AM
31 Հուլիս 2012 - 17:00 AMT

Թուրքիան կպաշտպանի սիրիացիներին Ասադի ռեժիմից

Թուրքական զորքերը կարող են անցնել Սիրիայի հետ սահմանը և իրենց հովանու տակ առնել Հալեպ քաղաքից փախչող քաղաքացիներին:

Lenta.ru-ն, հղելով Hurriyet-ին, գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքով, Անկարան դրա համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը:

Հալեպում և այդ քաղաքի շրջակայքում արդեն մեկ շաբաթից ավել է չեն դադարում կատաղի մարտերը` Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի համար: