Իրաքի իշխանությունները պատժամիջոցներով են սպառնում Total կոնցեռնին ինքնավար Քրդստանի հետ գործարքի համար, հայտնում է ՌԲԿ-ն: «Մենք կպատժենք այն ընկերություններին, որոնք գործարք են կնքում առանց կենտրոնական կառավարության հավանության և նավթի նախարարության: Եթե Total-ը չվերանայի համաձայնագրի կետերը, հետևանքները խիստ են լինելու, ընկերությունը կընդգրկվի «Սև ցուցակում»,-հայտարարել է Ւրաքի նավթային արդյունաբերության գծով փոխվարչապետի տեղակալ Ֆեյսալ Աբդուլլան:
Իր հերթին Total-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրաքի կառավարությունը իրազեկված էր ընկերության մտադրության մասին, սակայն չի մանրամասնել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կոնցեռնը ձեռք է բերել Քրդստանի Հարիր և Սաֆեն նավթի հանքերի 35 տոկոսը:





