ԱՄՆ Սենատի առևտրի գծով հանձախումբը հավանություն է տվել մի օրինագծի, որը թույլ կտա տրանսպորտի նախարարությաւնն արգելել ԱՄՆ ավիաընկերություններին չենթարկվել ԵՄ պահանջներին Եվրոպայի վրա թռիչքներ կատարելիս ջերմոցային գազերի արտանետումների համար վճարումներ կատարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», օրինագծի հեղինակը հանրապետական Ջոն Թանն է և դեմոկրատ Քլեր Մաքքասքիկը:
«Շուրջ 3,1 մլրդ դոլար կկորցնենք 2012-2020թթ. նոր տուրքեր հաստատելու դեպքում: Այդ միջոցները կարելի է ներդնել նոր աշխատատեղերի ստեղծման մեջ»,-ասել է Թանը:





