AM
1 Օգոստոս 2012 - 11:47 AMT

Թուրքիայի ԶՈւ տանկային զորավարժություններ են անցկացնում Սիրիայի սահմանի մոտ

Թուրքիայի զինված ուժերը տանկայի զորավարժություններ են անցկացնում Սիրիայի սահմանի մոտ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Զորավարժություններն անցնում են Մարդին գավառում, ըստ որոշ տվյալների, զորավարժություններին մասնակցում է մոտ 25 տանկ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ կարող է ռազմական ներխուժում լինել Սիրիա: Նա հայտարարել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքի դեպքում, Թուրքիան կգործի նրանց դեմ Սիրիայի հյուսիսում», հայտնում է աղբյուրը: