Չինաստանում գրանցվել է միլիոնատերերի ռեկորդային քանակ: Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, Forbes-ի չինական նմանատիպ պարբերականը՝ «Խուժուն ռեփորթը» նշում է, որ այդ երկրում այն անձանց քանակը, որոնց կարողությունը գերազանցում է 1,6 մլն դոլարը, անցյալ տարի կազմել է 1,02 մլն մարդ:
Չինաստանում, առանց Հոնգկոնգի, Թայվանի ու Մակաոյի, այժմ կա մոտ 63,5 հազար միլիարդատեր: Հարուստ մարդկանց մեծ մասը գերադասում է ապրել Պեկինում:
Միլիոնատերերի քանակի ավելացումը պարբերականը բացատրում է անշարժ գույքի գների աճով և տնտեսական աճի բարձր տեմպերով:
Մայրցամաքային Չինաստանի ամենահարուստ մարդը 67-ամյա Ցզուն Ցինխոուն է, նա զբաղվում է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ, նրա կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը:





