AM
1 Օգոստոս 2012 - 13:14 AMT

Սիրիական ՌՕՈւ կործանիչները գնդակոծում են Հալեպը

Սիրիական ՌՕՈւ կործանիչները կրակում են Հալեպի վրա, հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդներին: Ընդգծվում է նաև, որ բանակն ապստամբների դեմ օգտագործում է ծանր ռազմատեխնիկա` տանկեր, ուղղաթիռներ և հրետանի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զորքը շարունակում է Հալեպում հետապնդել ընդդիմադիրներին, և սիրիական օդուժը և հրետանին այս առավոտ հարվածել են քաղաքի այն թաղամասներին, որոնք գրավվել էին ապստամբենրի կողմից:

Սիրիայից ստացված վերջին հաղորդագրությունների համաձայն, Հալեպի համար մարտերում սպանվել է 40 ոստիկան: