AM
2 Օգոստոս 2012 - 07:31 AMT

Ուգո Չավեսը սատարում է ՌԴ և Չինաստանի դիրքորոշմանը Սիրիայի հարցում

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը սատարում է ՌԴ և Չինաստանի դիրքորոշմանը Սիրիայի հարցում և ափսոսում է, որ «եվրոպական կառավարությունները ճանաչում են սիրիացի գրոհայիններին՝ փող ու զենք առաքելով նրանց»:

«Եթե Սիրիայում խնդիրներ կան, թող դրանք լուծեն իրենք սիրիացիները խաղաղ ճանապարհով»,-ասել է Չավեսը: Ամենից շատ Վենեսուելայի նախագահին զարմացնում է Ֆրանսիայի դիրքորոշումը, որը ցանկանում է իշխանափոխության հասնել Սիրիայում: «Սոցիալիստները ձախ ուժեր են, այնուամենայնիվ , նոր ֆրանսիական կառավարությունը կարծես ավելի շատ է ցանկանում իշխանափոխության հասնել ինքնիշխան երկրում», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: