AM
2 Օգոստոս 2012 - 06:16 AMT

«Ժողովուրդ». Պաղպաղակի և մսի շուկայում ստուգումներ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ պաղպաղակի և մսի շուկայում արդեն մի քանի օր է , ինչ ուսումնասիորւթյուններ են կատարվում: Պաղպաղակի շուկայում հայտնաբերվել են մակնշման և սառնարանների հետ կապված խնդիրներ, որոնց փորձաքննության արդյունքները կհրապարակվեն երեքշաբթի: Այս մասին թերթին տեղեկացրել է Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով` մսի շուկայում գրանցվել են բազմաթիվ խախտումներ. «Կան տեղեր, որտեղ անցյալ տարվա 7 ամսվա վերահսկողությունը , վարչական տուգանքների կիրառումը, անգամ սննդամթերքի ոչնչացումը ոչ մի դրական արդյունք չի տվել: Նորից նույն խախտումներն են գրանցվել. միսը երկար ժամանակ պահել են սառնարանում, վաճառել են առանց ուղեկցող փաստաթղթերի»,- ասել է Բաբկեն Պիպոյանը: