Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներ Գամալին ու Ալիին հարցաքննել են նոր մեղադրանքների կապակցությամբ: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս անգամ նրանց կասկածում են անշարժ գույքի ապօրինի գործարքներ կատարելու մեջ:
Խոսքը գնում է 1993թ. նրանց հոր մտերիմ, երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիկի գլխավորած միավորումից հողատարածք ձեռք բերելու մասին: Ըստ իրավապահների, նրանք դա արել են չնչին գնով:
Մուբարաքի որդիները ձերբակալվել են 2011թ. ապրիլին կոռուպցիայի մեղադրանքով: Հետո նրանց արդարացրեցին, սակայն ավելի ուշ նրանց այլ մեղադրանք առաջադրվեց; Այժմ եղբայրները բանտում են:





