Ընթացիկ տարում 3 մլն սիրիացիներ պարենային օգնության կարիք կարող է ունենան շարունակվող հակամարտության պատճառով, քանի որ գյուղացիները չեն կարողանում հավաքել բերքը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս եզրակացության են հանգել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի Պարենային ծրագրի համաշխարհային կազմակերպության, Սիրիայի գյուղնախարարության փորձագետները:
«Սիրիայի գյուղատնտեսությունն այս տարի մոտ 1,8 մլրդ դոլար է կորցրել շարունակվող ճգնաժամի պատճառով», նշում են փորձագետներըՙ
Մոտ 1,5 մլն մարդու շտապ պարենային օգնություն կպահանջվի առաջիկա 3-6 ամիսներին:





