AM
2 Օգոստոս 2012 - 12:58 AMT

Իսպանիայում ձերբակալվել են «Ալ Քաեդայի» 3 հավանական ահաբեկիչներ

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է «Ալ Քաեդայի» 3 հավանական ահաբեկիչներ, հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը:

Ձերբակալվածներից մեկն ազգությամբ թուրք է, երկուսը՝ չեչեն: Ըստ ոստիկանության, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր ու թույներ:

2004թ. մարտին Մադրիդում երկաթուղու պայթյունի արդյունքում զոհվեց 191 մարդ, պատասխանատվութունը ստանձնեց «Ալ Քաեդան»: