AM
2 Օգոստոս 2012 - 13:03 AMT

Երևանում ակցիա կանցկացվի ի պաշտպանություն Ալես Բելյացկու

Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը վաղը ժամը 12:00-ին ակցիա է իրականացնելու Երևանում Բելառուսիայի դեսպանատան դիմաց ` ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու: Ակցիայի ընթացֆքում ստորագրվելու է մանիֆեստ, որը վերջում կհանձնվի դեսպանատուն:

Հիշեցնենք, որ Ալես Բելյացկուն 2011 թվականի նոյեմբերին դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել են ակնհայտ քաղաքական շարժառիթներով և հարկերից խուսափելու մեղադրանք են ներկայացրել: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները այս քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է «խղճի գերի»: