Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան ընդունել է Ջուլիան Ասանժի մորը, գրում է Լենտա.ռու-ն, The Daily Telegraph-ի վրա հղումով: Հանդիպմանը Կորրեան հայտարարել է, որ Էկվադորը պաշտպանում է մարդու իրավունքները և կդիտարկի Ասանժի խնդրանքը քաղաքական ապաստան տրամադրելու մասին:
Քրիստինա Ասանժն իր հերթին ասել է. «Անշուշտ, ես երախտապարտ կլինեմ, եթե իմ որդուն ապաստան տրվի և նա խուսափի էքստրադիցիայից ԱՄՆ»:





