AM
2 Օգոստոս 2012 - 14:28 AMT

Իրանի ու «Հեզբոլլահի» դեմ պատերազմում Իսրայելը կարող է մոտ 200 քաղաքացիական անձ կորցնել

Իսրայելի ՊՆ պլանավորման բաժնի մասնագետները կանխատեսել են հնարավոր կորուստները լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, Սիրիայի ու Իրանի դեմ պատերազմի դեպքում, գրում է Լենտա.ռուն-ն «Հաարեցի» վրա հղումով:

Ըստ այդ տվյալների, Իրանի ու «Հեզբոլլահի» դեմ պատերազմում Իսրայելը կարող է մոտ 200 քաղաքացիական անձ կորցնել: Եթե մարտական գործողություններին միանա նաև Սիրիան, կորուստները կարող են աճել մինչև 300:

Իրանի հեռահար հրթիռները դեռ մեծ վտանգ չեն ներկայացնում: Արդիական ռադարների կիրառումը թույլ կտա իսրայելցիներին իմանալ Իրանում հրթիռների գործարկման մասին հրթիռի մոտենալուց 15 րոպե առաջ: Դա լրացուցիչ ժամանակ կտա տարհանման համար: