AM
2 Օգոստոս 2012 - 14:29 AMT

ԿՀՎ-ին թույլ է տրվել աջակցություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է գաղտնի հրամանագիր, որով ԿՀՎ-ն կարող է օգնություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին: Այս մասին, հղելով անանուն աղբյուրներին, հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները: CNN-ի տվյալներով, հրամանագրի ստորագրումը կարող է տեղի ունեցած լինել մի քանի ամիս առաջ:

Բացի այդ, Վաշինգտոնը անընդհատ կապի մեջ է Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ` կապված սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու հետ: