AM
2 Օգոստոս 2012 - 17:31 AMT

Թուրքիայի գլխավոր շտաբը երկրորդ վարժանքներն է անցկացնում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի գլխավոր շտաբը ռազմական վարժանքներ է անցկացնում Սիրիայի հետ սահմանամերձ Սանլիուրֆա նահանգում, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Hurriyet-ին:

Վարժանքներում ներառված է 25 տանկ, զենիթային-հրթիռային համակարգեր, հետևազոր և օժանդակ ստորաբաժանումներ: Մեկ օր առաջ նմանատիպ վարժանքներ` նույն քանակությամբ զինվորական տեխնիկայով, անցկացվում էր թուրք-սիրիական սահմանի մեկ այլ հատվածում` Քամիշլի քաղաքից ոչ հեռու: