AM
3 Օգոստոս 2012 - 05:44 AMT

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը կքվեարկի Սիրիայի հարցով բանաձևի նախագծի շուրջ

Սիրիայում դիտորդների առաքելության ճակատագրի անորոշության պայմաններում օգոստոսի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանն է դրվելու հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը: Նիստի սկիզբը նախատեսված է տեղի ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով` 18:00):

Ի սկզբանե նախագծի շուրջ քվեարկությունը, որը նախապատրաստվել էր Սաուդյան Արաբիայի և մի շարք արևտմյան պետությունների կողմից, նախատեսված էր հինգշաբթի օրը, սակայն հետաձգվել էր մեկ օրով: Պաշտոնական բացատրություններ չեն ներկայացվել, սակայն մի շարք դիտորդներ նշում են, որ արդեն չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ վերին օղակներում արդեն հայտնի էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնից Քոֆի Աննանի գալիք հրաժարականի մասին, ով շատերի կարծիքով գլխավոր կապող օղակ էր ոչ միայն Դամասկոսի և ընդդիմության միջև, այլ նաև երկու «ճամբարի» բաժանված ՄԱԿ ԱԽ-ի:

Ի տարբերություն ԱԽ-ի, ԳՎ-ի բանաձևերն ընդունվում են ձայների հասարակ մեծամասնությամբ և չեն կարող արգելափակվել: Միևնույն ժամանակ, ԳՎ որոշումները չեն նախատեսում պատժամիջոցների կամ ռազմական ուժի կիրառում` սահմանափակվելով միայն կոչերով և հանձնարարականներով: