Թերթն իր այսօրվա համարում գրում է, որ հուլիսի 30-ին՝ժամը 16:00-ի սահմաններում, «Ջերմուկ գրուպ»–ի աշխատակիցները որոշ ժամանակով գործադուլ են հայտարարել։ Նրանք դժգոհել են, որ ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սակայն օրնիբուն աշխատում են։ Թերթի տեղեկություններով՝ գործադուլին ներկա է եղել նաև «Ջերմուկ գրուպ»–ի տնօրեն Անաստաս Արսենյանը, որը ձևացրել է, թե ինքն էլ բոլորի նման բանվոր է, բայց բողոքի առնչությամբ կփորձի զրուցել եղբոր՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի հետ։ Սակայն տնօրեն Անաստաս Արսենյանը թերթի հետ զրույցումհերքել է գործադուլի մասին լուրերը. «Բանվորը մեզ մոտ ստանում Է 85 հազար դրամ, և մենք անգամ նպատակ ունենք հունվար ամսից աշխատավարձերը բարձրացնել, գործադուլ կամ բողոք չի եղել։ Եթե ուրիշ տեղ բանվորը կարող է 85 հազար դրամից ավել գումար ստանալ, խնդրեմ, կարող են գնալ, այնտեղ աշխատել», -ասել է Անաստաս Արսենյանը ։





