AM
3 Օգոստոս 2012 - 06:18 AMT

Իրանը պատրաստ է օգոստոսի վերջին վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն օգոստոսի վերջին: Այդ մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Նրա խոսքով, ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին ընդունել է նրա առաջարկը: Քեթրին Էշթոնը չի մանրամասնել` գնում է արդյոք խոսքը Սայիդ Ջալիլիի հետ նրա անձնական հանդիպման, թե հեռախոսային բանակցությունների մասին