AM
3 Օգոստոս 2012 - 07:49 AMT

Բոլիվիայի կառավարությունը հերքել է Coca-Cola-ն արգելելու մասին տեղեկությունները

Բոլիվիայի կառավարությունը հերքել է տեղեկատվությունն ամերիկյան Coca-Cola ընկերության գործունեությունն երկրում արգելելու մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Univision հեռուստաալիքի վրա հղումով:

Նման պարզաբանումներով է հանդես եկել Բոլիվիայի ԱԳՆ-ն: Օրերս ԱԳ նախարար Դավիթ Չոկեուանկը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ը ընկերության աշխատանքի վերջին օրը կլինի Բոլիվիայում, ինչը լավ համընկնում է մայաների օրացույցի վերջին օրվա հետ և տոնակատարությունների մաս կկազմի՝ նվիրված կապիտալիզմի դարաշարջանի ավարտին: Ըստ նրա, այդ օրը կհանդիսանա էգոիզմի դարաշրջանի ավարտը: «Մոլորակները մեկ շարք են կազմում առաջին անգամ վերջին 25 հազար տարում և դա կլինի կապիտալիզմի ավարտն ու կոմունիտարիզմի սկիզբը կազդարարի»,-հավելել է ԱԳՆ ղեկավարը:

Ըստ այդ հարավամերիկյան երկրի ԱԳՆ ներկայացուցչի, Չոկեուանկի այդ հայտարարությունները դուրս էին համատեքստից և այդ ուղղությամբ որոշումներ չեն կայացվել:

«Նախարարը նկատի ուներ, որ ավարտվում է Կոկա-կոլայի տիրապետության շրջանը, այլ ոչ թե այն, որ կառավարությունը արտաքսում է այս ընկերությունը երկրից»,-ասել է պալատի նախագահ Մարիո Յաֆարը: