AM
3 Օգոստոս 2012 - 09:24 AMT

Հալեպի մի քանի ռազմավարական օբյեկտներ ընկել են «Սիրիական ազատ բանակի» ձեռքը

«Սիրիական ազատ բանակ» ապստամբ խմբավորման գրոհայիններին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքի մի քանի ռազմավարական կարևոր օբյեկտներ: Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը, մեջբերելով ՍԱԲ աղբյուրները, ապստամբները գրավել են Հալեպի պատմական ամրոցը և մի շարք կենտրոնական թաղամասեր:

Դամասոկսում նույնպես իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Հաբեր Թյուրք» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի Երմյուկ շրջանում մահացել են 15 տեղի բնակիչներ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Հրթիռները և հրետանային արկերն ընկել են բնակելի տների վրա, որտեղ իբր բնակվում են պաղեստինցի փախստականներ: