Միացյալ ազգերի կազմակերպությունը զգալիորեն կրճատում է դիտորդների քանակը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպում, որտեղ արդեն երկու շաբաթ է ինչ կատաղի մարտեր են գնում իշխող ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Այդ մասին հայտնել է գերմանական «Զյուդդոյչե ցայտունգը»՝ ՄԱԿ-ում աղբյուրի վրա հղումով:
Դիտորդների կրճատման պատճառը ոչ թե վերջին օրերին սրված իրավիճակն է քաղաքում, այլ տեխնիկական խնդիրները, մասնավորապես, բջջային կապի խափանումը: «Հենց որ մեր կապի միջոցները կրկին աշխատեն, մենք կվերադարձնենք դիտորդներին»,- հայտարարել են ՄԱԿ-ում:





