AM
4 Օգոստոս 2012 - 10:14 AMT

ՊԱԿ-ը Սիրիային մեղադրել է Դամասկոսի մոտ պաղեստինցի փախստականների ճամբարը ռմբակոծելու մեջ

Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գլխավոր քարտուղար Յասիր Աբդ Ռաբբոն մեղադրել է Սիրիայի իշխանություններին Դամասկոսի մոտ պաղեստինցի փախստականների ճամբարը ռմբակոծելու մեջ, հայտնել են եգիպտական ԶԼՄ-ները:

Ռմբակոծության արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում երկու երեխա: Սիրիական պետական SANA գործակալությունը հայտնել է, որ դա արել են Սիրիայի ազատ բանակի գրոհայինները:

Յասիր Աբդ Ռաբբոն իր հերթին հայտարարել է, թե անկասկած, գնդակոծությունն ականանետներից իրականցրել է սիրիական ռեժիմը: Ըստ նրա, միայն Ասադի ռեժիմը նման զենք ունի: