Ամերիկացի դերասան ու ռեժիսոր Քլինթ Իսթվուդը սատարում է ԱՄՆ նախագահության հանրապետական թեկնածու Ռոմնիին:
Իստվուդը մասնակցել է Ռոմնիի ընտրարշավի օգտին կազմակերպված դրամահավաքին Այդահո նահանգում և իր թեկնածուի համար երկու մլն դոլար է հավաքել:
Ըստ Իսթվուդի, նա ծանոթացել է Ռոմնիի հետ, երբ վերջինս առաջադրվել էր Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնում: 82-ամյա ռեժիսորը հույս է հայտնել, որ Ռոմնին կվերականգնի հարկադրման արդար համակարգը և լրացուցիչ խթաններ կապահովի ԱՄՆ տնտեսության համար, հայտնում է Լենտա.ռու-ն:





