AM
4 Օգոստոս 2012 - 11:39 AMT

Եգիպտոսի քրիստոնյաները կարծում են, որ երկրի կառավարությունն անարդար է ձևավորված

Եգիպտոսի նոր կառավարությունը, որն անցած հինգշաբթի օրը երդում է տվել նախագահի առաջ, անարդար է ձևավորվել քրիստոնյա ղպտիների նկատմամբ, շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է Ղպտիների եկեղեցու պատրիարքի պաշտոնակատար Պախոմիուս պապը:

«Մենք չենք պատրաստվում շնորհավորանքներ հղել վարչապետ Հիշամ Քանդիլին Եգիպտոսի նոր կառավարության ստեղծման առթիվ, որովհետև այն անարդար է ձևավորվել քրիստոնյա ղպտերի նկատմամբ»,- ասել է Պախոմիուս պապը:

«Մենք հույս ունեինք, որ նոր եգիպտական կառավարությունում կլինի քրիստոնյաների համամասնական ներկայացուցչություն, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախարարների թիվը կառավարությունում հասել է 35-ի»,- ասել է նա: Օգոստոսի 2-ին Եգիպտոսի նոր կառավարությունը վարչապետ Հիշամ Քանդիլի գլխավորությամբ երդում է տվել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: