AM
4 Օգոստոս 2012 - 11:41 AMT

ՄԱԿ-ը պարենային օգնություն է ուղարկում Հյուսիսային Կորեա

ՄԱԿ-ը պարենային օգնություն է ուղորդում Հյուսիսայինն Կորեա, որը տուժել է ջրհեղեղներից: Համաշխարհային պարենային ծրագիրը, ինչպես հաղորդվում է, թույլ կտա ԿԺԴՀ-ի բնակիչներին երկու շաբաթվա ընթացում ստանալ 400-ական գրամ ձավարեղեն:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը դիմել է պարենամթերքի շտապ առաքումների խնդրանքով հուլիսի ավերիչ ջրհեղեղից հետո, որը խլել է ավելի քան 100 հոգու կյանք, հաղորդում է BBC-ն: