AM
4 Օգոստոս 2012 - 12:12 AMT

Սաուդյան Արաբիայում մոտոցիկլիստների ցույցի ժամանակ սպանվել են երկու հոգի

Սաուդյան Արաբիայում բողոքի ակցիայի ընթացքում սպանվել են մեկ ոստիկան և ցուցարարներից մեկը, հաղորդում է BCC-ի ռուսական ծառայությունը:

Երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Քատիֆ քաղաքում տեղի է ունեցել ցույց, որին մասնակցել են մոտոցիկլիստներ:

Բախումների ընթացքում ոստիկանները կրակել են նրանից մեկին:

Քատիֆը հիմնականում բնակեցված է իսլամի շիիթական ուղղվածության ներկայացուցիչներով, որոնք անցած տարվա մարտից բողոքի ակցիաներ են անցկացնում սունիթների կառավարման դեմ: