Աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները շաբաթ օրվա նիստում անվստահության քվե են հայտնել ներքին գործերի նախարար Բիսմիլլե Մոհամմադիին և պաշտպանության նախարար Աբդուլլա Ռահիմ Վարդակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շաբաթ օրը խորհրդարանը լսել է նախարարների բացատրությունները դեպքերի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել երկրի արևելքում և մասնավորապես Պակիստանի տարածքից կենտրոնացած հարձակումների մասին:
Նախարարների բացատրությունները և արդարացումները չեն բավարարել պատգամավորներին և նրանք բաց քվեարկություն են անցկացրել Մոհամմադիին և Վարդակին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ:





