AM
5 Օգոստոս 2012 - 12:04 AMT

Հիլարի Քլինթոնը Թուրքիայում կքննարկի սիրիական հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Թուրքիա, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի սիրիական հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Բանակցությունները կկայանան օգոստոսի 11-ին, հավելել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը շրջագայում է Աֆրիկայի երկրներով. շրջագայությունը կտևի մինչև օգոստոսի 10-ը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: