AM
5 Օգոստոս 2012 - 12:36 AMT

Իրանի ԱԳՆ-ն խնդրում է Թուրքիային և Քաթարին օգնել ազատել նախօրեին Սիրիայում առևանգված ուխտագնացներին

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է Թուրքիայի և Քաթարի իր գործընկերներին օգնել ազատել 48 իրանցի ուխտագնացներին, ովքեր նախօրեին առևանգվել էին Սիրիայում, կիրակի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով տեղական հեռուստաալիքը:

Օգոստոսի 4-ին 48 իրանցի ուխտագնացներ են առևանգվել Սիրիայում` Դամասկոսի միջազգային օդանավակայանից տանող ուղու վրա: Ըստ նախնական տվյալների, ուխտագնացների թվում կանայք և երեխաներ չկան: