AM
5 Օգոստոս 2012 - 13:15 AMT

Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստակամ է օժանդակելու զինվորական միջամտությանը Մալիում

Ֆրանսիան կաջակցի ռազմական միջամտությանը Մալիում: Այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: Ընդ որում, ըստ նրա, ֆրանսիական ուժերի մասնակցությունը ռազմական օպերացիաներին կրելու է բացառապես օժանդակող բնույթ:

ԷԿՕՎԱՍ-ն ակնկալում է Ֆրանսիայից ստանալ տեխնիկական և լոգիստիկական աջակցություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: