Սիրիայի վարչապետ Ռիյադ Ֆարիդ Հիջաբն անցել է ընդդիմության շարքերը, հաղորդում է Դամասկոսի ռազմական խորհուրդը, որը Սիրիայի ազատ բանակի կողմից է, հայտնում է Russia Today հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իրաքում, Կիպրոսում, Բելառոսում և ԱՄԷ-ում Սիրիայի դեսպանները նույնպես հայտարարել են ընդդիմության կողմն անցնելու մասին:





