AM
6 Օգոստոս 2012 - 12:02 AMT

Արմատական իսլամիստները Ֆիլիպիններում հարձակվել են մի շարք գյուղերի և քաղաքների վրա

Ֆիլիպինների իշխանությունները հայտարարում են, որ արմատական իսլամիստական խմբավորումը հարձակվել է երկրի մի շարք գյուղերի և քաղաքների վրա:

Հաղորդագրությունների համաձայն, իսլամիստական խմբավորումը մի քանի հարձակումներ է կատարել քաղաքների և գյուղերի վրա` սպանելով առնվազն մեկ հոգու:

Հարյուրավոր խաղաղ բնակիչներ լքել են տները` վախենալով իրենց կյանքի համար: