AM
6 Օգոստոս 2012 - 13:06 AMT

Եգիպտոսի նախագահը սուգ է հայտարարել Ռաֆահի մոտ գտնվող ՀԱԿ-ի վրա գրոհայինների հարձակման զոհերի հիշատակին

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսի հրամանով երկրում հայտարարվել է Ռաֆահ սահմանամերձ քաղաքի մոտ գտնվող ՀԱԿ-ի վրա ծայրահեղականների զինված հարձակման զոհերի հիշատակի եռօրյա սուգ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին տվյալներով, մահացել են 16 եգիպտացի զինծառայողներ, ևս 7 զինվորներ վիրավորվել են: Գրոհայիններին չեզոքացնելու գործողության ընթացքում ոչնչացվել են ավելի քան 10 գրոհայիններ: