Չինական ԶԼՄ-ները մեղադրել են Վաշինգտոնին Հարավ-չինական ծովի վիճելի տարածքների վերաբերյալ պետդեպարտամենտի կողմից Պեկինին քննադատելու հետ կապված, հաղորդում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 3-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Չինաստանը «ավելացնում է լարվածությունը» այդ տարածաշրջանում:
Վաշինգտոնի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարել է Վուդի վիճելի կղզում Սանշա քաղաքի ստեղծման մասին: Այդ կղզուն հավակնում են նաև Ֆիլիպինները և Վիետնամը:





