AM
6 Օգոստոս 2012 - 13:58 AMT

Իտալիայի վարչապետը չի բացառում ֆինանսական ճգնաժամի պատճառով ԵՄ-ի «հոգեբանական անկումը»

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին նախազգուշացրել է այն մասին, որ եվրագոտում ֆինանսական ճգնաժամաը կարող է առաջացնել Եվրամիության «հոգեբանական անկումը», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում Մոնտին խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է Իտալիայում Գերմանիայի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի աճը:

Մոնտին կարծում է, որ դա առաջացել է գերմանացիների կողմից թյուրիմացության պատճառով, որոնցից ոմանք կարծում են, որ Իտալիան արդեն ֆինանսական օգնություն է ստացել Գերմանիայից կամ ԵՄ-ից:

Իտալական իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ արտաքին ֆինանսական օգնություն իրենց առայժմ պետք չէ: