AM
6 Օգոստոս 2012 - 15:12 AMT

Սիրիայի պաշտոնազուրկ նախկին վարչապետը Հորդանանից ուղևորվելու է Քաթար

Սիրիայի նախկին վարչապետ Ռիհադ Հիջաբը, ով անցել է ընդդիմության շարքերը առաջիկայում Հորդանանից կուղևորվի Քաթար, երկուշաբթի օրը հայտարարել է նրա մամլո քարտուղարը: Նրա ընտանիքի անդամները կմնան Հորդանանում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Երկուշաբթի օրը Դամասկոսում հայտարարել են, որ Հիջաբը պաշտոնանկ է արվել երկրի վարչապետի պաշտոնից:

Իսկ Ռիհադ Հիջաբի ներկայացուցիչներից մեկը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի եթերում կարդացել էր նրա հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ նախկին վարչապետը միացել է սիրիական ընդդիմությանը: