AM
6 Օգոստոս 2012 - 16:26 AMT

Իրանը կկազմակերպի հանդիպում` ուղղված Սիրիայում բռնության դադարեցմանը և ազգային երկխոսությանը

Օգոստոսի 9-ին Իրանը կանցկացնի Սիրիայի վերաբերյալ «իրատեսական և սկզբունքային դիրք» զբաղեցնող երկրների հանդիպում, հաղորդում է «Ռոսբալթը»:

«Սիրիայի վերաբերյալ խորհրդակցային հանդիպումը, որին կմասնակցեն այս երկրում տիրող իրավճակի վերաբերյալ իրատեսական և սկզբունքային դիրք ունեցող երկրները, հինգշաբթի օրը կկազմակերպվի Թեհրանում»,-հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը: Հանդիպմանը կմասնակցի 10 երկիր: