AM
7 Օգոստոս 2012 - 06:55 AMT

The New York Times-ի լուսանկարչին ձերբակալել են ձերբակալություններ լուսանկարելու համար

The New York Times-ի լուսանկարիչ Ռոբերտ Ստոլարիկին ձերբակալել են Occupy Wall Street բողոքի հերթական ակցիայի ձերբակալությունները լուսանկարելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով The New York Times-ին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան նյույորքյան Բրոնքս շրջանում: Ստոլարիկի ձերբակալությունը հատկապես տհաճ է, քանի որ պարբերականը հատուկ պայմանգիր էր կնքել նյույորքյան ոստիկանության հետ` իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին սատարելու կապակցությամբ: