Երեկ երեկոյան Երևանի Մարգարյան 6 շենքի դիմաց ուժեղ քամուց բարդու ծառն ընկել է փողոցի երթևեկելի հատվածի վրա՝ առաջացնելով խցանում:
Դեպքի վայր են մեկնել մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով, ինչպես նաև «Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները: Այսօր կիրականացվեն ծառի մասնատման և տեղափոխման աշխատանքներ:





