AM
7 Օգոստոս 2012 - 08:44 AMT

Հայաստանում կյանքի որակի ընդհանուր գնահատականը բարձրացել է 3 տոկոսով

2011 թ-ին կյանքի որակի ընդհանուր գնահատականը բարձրացել է 3 տոկոսով` 2010 թ-ի 44.6 տոկոսից դառնալով 47.6 տոկոս: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը:

«Եթե խոսենք ոլորտների մասին, ապա պետք է նշենք, որ վիճակը բարելավվել է կառավարման և մարդու իրավունքների ոլորտում, բարելավվել է ենթակառուցվածքային ոլորտը, վատացել է տնտեսական ոլորտում»,-ասաց նա:

Մանուկյանի խոսքով Հայաստանում կապի և ինտերնետի որակը շատ լավ մակարդակի վրա է գտնվում, և կարծում է, որ այն կառավարության ամենահաջողված աշխատանքային ուղղությունն է: Հարցվածների 83 տոկոսն այդ ենթակառուցվածքից գոհ է, 90 տոկոսից ավելին գոհ է բջջային ոլորտից,74-75 տոկոսը գոհ է ինտերնետից:

Հետազոտություններն անցկացվել են անցած տարվա նոյեմբեր ամսին, 2000 հարցվողների շրջանակում: Այն իրականացվել է համահանրապետական, համայնքային և տնային տնտեսությունների մակարդակներում` ըստ չորս ոլորտների` տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային և կառավարման: