Աֆղանստանում խաղաղապահ ուժերի ֆրանսիական զորքերի զինծառայողը մահացել է աֆղանական բանակի զինվորականների հետ համատեղ գործողության ընթացքում երկրի արևելքում գտնվող Կապիս նահանգում: Այդ մասին ասվում է այսօր Ելիսեյան պալատի կողմից տարածված հայտարարությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Մահացած խաղաղապահը մտել է ալպիական հրաձիգների 13-րդ գումարտակի մեջ»,- նշվում է Ելիսեյան պալատի հայտարարությունում: Այդ գործողության ընթացքում տուժել է ևս մեկ ֆրանսիացի զինծառայող, ում կյանքին վտանգ չի սպառնում:





