Նորվեգիայի արևելյան շրջաններում երեքշաբթի երեկոյան սկսված «Ֆրիդա» մրրիկը ջրածածկ է արել բնակավայրերը, առաջացել են սողանքներ, հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Այդ մասին հաղորդում են նորվեգական ԶԼՄ-ները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մրրիկը կաթվածահար է արել ավտոմայրուղիների և երկաթուղու երթևեկությունը:
Օդերևութաբանները հույս ունեն, որ առաջիկա ժամերին վատ եղանակը կանցնի: Տեղի բնակիչներն, իրենց հերթին, մեղադրում են օդերևութաբանական ծառայություններին նրանում, որ նրանք չեն նախազգուշացրել բնակչությանը աղետի մասշտաբների մասին:





