Ուգանդայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակվելու ևս երեք դեպք, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ԱՖՊ-ին:
Այսպիսով մահացու վիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 13-ի: Նրանցից 6-ը գտնվում են հիվանդանոցում, 3-ը մահացել են, 4-ը` առողջացել:
Եվս 13 մարդ էր մահացել` նախքան երկրում հայտրարավել էր համաճարակ:
Էբոլա համաճարակը աշխարհում ամենավտանգավորներից է: Ըստ վիճակագրության, այդ հիվանդությամբ վարակվածների 90 տոկոսը մահանում է:





