AM
7 Օգոստոս 2012 - 15:43 AMT

Հիլարի Քլինթոնը հայտարարում է Սիրիայում կրոնական պատերազմի անթույլատրելիության մասին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ թույլ տալ, որ Սիրիայի հակամարտությունը վերածվի կրոնական պատերազմի, երեքշաբթի հաղորդում է Ռոյթերսը:

«Նրանք, ովքեր փորձում են իրավիճակն օգտագործել սեփական նպատակների համար` Սիրիա ուղակելով ահաբեկչական կազմակերպությունների և այլ երկրների գրոհայինների, պետք է հասկանան, որ մենք դա չենք հանդուրժի»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, գրում է ՌԻԱ Նովոստին: