AM
7 Օգոստոս 2012 - 17:34 AMT

Սաիդ Ջալալի. Իրանը չի հրաժարվի Սիրիայի հետ` ահաբեկչության դեմ պայքարելու համագործակցությունից և թույլ չի տա երկրի կործանումը

Իրանը չի հրաժարվի Սիրիայի հետ` ահաբեկչության դեմ պայքարելու համագործակցությունից և թույլ չի տա, որ երկիրը կործանվի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Ազգային անվտնագության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին:

«Իրանը որևէ կերպ թույլ չի տա խաթարել ահաբեկչությանն ընդիմանալու կայուն հիմքերը»,-ասել էՋալալին:

Իր հերթին Ասադը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները մտադիր են հաղթել երկրում գործող անջատողականների խմբին: