AM
8 Օգոստոս 2012 - 05:46 AMT

«Ժողովուրդ». Ծառուկյանի և Արսեն Գալստյանի մարզչի կոնֆլիկտն այնքան է «թեժացել», որ նրանք հեռացել են Հայաստանից

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ Ռուսաստանի հավաքականի կազմում հուլիսի 28-ին օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճած Արսեն Գալստյանի մարզիչը տարիներ առաջ կոնֆլիկտ է ունեցել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Թերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը դժգոհ է եղել Արսենից՝ ասելով որ նա «սպորտսմեն չէ, և ավելորդ է նրան աջակցելը»: Ծառուկյանի և մարզչի կոնֆլիկտն այնքան է «թեժացել», որ վերջինս իր սանի հետ հեռացել է Հայաստանից։ Սակայն Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովրդի» հետ զրույցում ժխտել է այդ լուրը, ասելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։